ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԿՅԱՆՔ
Երբ եղբորս հետ ես եղբայր չեմ,
Օտարի հետ…
Ինչպե՞ս անկեղծ եղբայր լինեմ։
Իմ արյունը
Իր արյան հետ ինչպե՞ս խառնեմ,
Այդ խառնուրդից ես ի՞նչ քաղեմ,
Որ իմ սրտում ինձ չդաղեմ
Եվ իմ հոգում ինձ չթաղեմ։
Օտարի հետ պար բռնելիս
Եղբա՜յր, եղբա՜յր, եղբա՜յր… կոչե՜մ
Ու…
Եղբորս…
Չճանաչե՞մ…
Օտարի հետ
Ինչպե՞ս անկեղծ եղբայր լինեմ,
Երբ եղբո՛րս հետ, ես եղբա՛յր չեմ։
…………………..