Ազատությունն արգելողն է

Ազատությունը քարոզում,

Որ էլ ոչ ոք չկասկածի,

Որ հենց ինքն է

Ազատատենչ միտքը կեղծում:

                  ………………………………..

Էափոխման ճիրաններում 

Ով որքան լավ կատարող է,

Այնքան էլ մեծ

Մտածող է իրեն կարծում,

Էլ ինչպե՞ս նա կհասկանա,

Որ այլեւս իր բնածին

Դատողությամբ չի մտածում,

Քանզի արդեն…

Ինքնությունն իր իսպառ հերքում,

Պղծարարին

Որպես կուռք է երկրպագում։

          ……………………

Էությունը փոխված է՝               

Ինքնությունը հերքված է,      

Զոհը անեղծ, մարդկային

Զարգացումից զրկված է:

       …………………….

Ովքե՞ր են կյանքում

Անեղծ պահպանում մարդ ինքնությունը,

Ովքեր փրկում են

Մարդկայնակենցաղ ուրույնությունը։

Այլայլվածները պատսպարում են

Պղծարար խեւի ունայնությունը։

            …………………………

Ովքեր բնական անեղծությամբ են

Կյանքում զարգանում ու հասունանում,

Նրանց, պղծարար խեւը այլեւս…

Հպատակեցնել՝

Կեղծել ու պղծել, չի կարողանում,

Քանզի բնական դատողությամբ են

Բնապղծումը նրանք հասկանում՝

Բանական միտքը անկեղծ պահպանում։

            ….………………………

Էափոխության բուն նպատակը…

Այլայլվածները թե հասկանային,

Պղծարարի դեմ կըմբոստանային,

Ոչ թե պղծության ու պղծարարի

Պատսպարումը կխոստանային։

             ………………………………

Ողբերգությունը

Այն չէ որ մարդիկ էափոխված են,

Ողբերգությունը այն է, որ նրանք (այլայլվածները)  

Թշնամացված են բնածին միտքը անեղծ պահպանող

Անեղծանելի անհատների դեմ,

Ուրեմն իրենց իսկ

Անեղծ, բնածին մարդկայնության դեմ։                            

                  ………………………………..

Պղծվածները պղծարարի                            

Պատվիրաններն են կատարում՝               

Պղծարարի պղծարարման

Իշխանությունը պահպանում։ 

Հաջողվեցին…

Առաջնորդներ են համարվում,

Ձախողվեցին՝

Կյանքի գնով ձախողվելու

Պատասխանն են նրա՛նք կրում,

Որով պիղծը…

Իր դրվածքն է պատսպարում։

            ……………………..

Անեղծելի անհատներն են

Մարդ ինքնությունը պահպանում,

Քանզի նրանց, պղծարարը,

Տարհամոզել՝ այլակերպել…

Ու կքել չի կարողանում։

            …………………..

Ովքեր պղծարար խեւի մոգոնած                        

Պատվաստումով են արդեն մտածում՝

Չունեն այլեւս

Մարդկայնակենցաղ մտքի զարգացում:

             ………………………………….

Այլայլվածներն են                     

Պղծվածությունը կյանքում հաստատում,

Երբ պղծարարը

Իր էությունն է նրանց պատվաստում:

                ………………………………

Պղծարարը մարդու անեղծ միտքն է կեղծում,

Որ կարծեն թե՜…

Երջանկաբեր կյանքի դրվածք է ստեղծում,

Զոհերն ինչպե՞ս պիտի արթնեն, որ հասկանան,

Որ բանական հասունացման հիմքն է պղծում։

              ………………………………….

Անեղծ միտքը սեր է սփռում։

Այլայլվածը՝            

Պղծարարի զառանցանքը։

          …………………………

Էափոխվածը դեռ չի հասկանում, 

Որ ինքն այլեւս

Իր իսկ բնածին գլխի տերը չէ՝

Պղծարար խեւի կամքին ենթարկված՝

Նրա մոգոնած պատրանքում կքած,

Հաճոյակատար մի խամաճիկ է։

         …………………………..  

Բնական կյանքում անշահախնդիր

Մարդկայնախոհն է առաջնորդողը։

Արհեստականում՝ պղծարար խեւի

Պատվաստումներին հպատակվողը։

Պիղծ մտածողը էլ չի հասկանում,

Որ իր բանական միտքն է այլայլված,

Քանզի կարծում է… հանճարեղ մտքի

Արքայությանն է նա արժանացած։ 

………………………………………………..

Պղծարարության պատվաստումները

Հանճարեղության արգասիքը չեն՝

Մտագարության զառանցաճիչն են՝

Նենգարար խեւի երեւակիչն են։     

            ……………………….

Երբ մտածող մարդը կյանքում,   

Էափոխմամբ,

Ենթարկվում է պարտադրողին՝ 

Վերածվում է կատարողի,

Արդեն կամա, թե ակամա,

Խե՜ղճն ապրում է լպիրշ կամքը

Պղծությունը պատվաստողի։

          …………………………

Էափոխման ճիրաններում

Կատարելն են դատողությունը համարում,

Ինչպե՞ս պիտի վերարթնանան, որ հասկանան…

Կատարելով

Մտածելու հասունացումն են  խափանում։

                  …………………………..

Բռնատերը առարկություն չի ընդունում,    

Քանզի նրա մտածելու հատկությունը

Իր բթության սահմաններից դուրս չի գնում,

Սակայն իրեն հանճարեղ միտք է համարում։

                ……………………………. 

Կյանքն անեղծ է…                      

Մարդը մարդու բարեկամն է։

Կյանքը կեղծվեց՝

Անեղծությունը վերացվեց,

Պղծարարումը հաստատվեց:

        ………………………..

Ինչո՞ւ պղծություն՝ պղծարարություն,

Որ կեղծացումը համարվի կյանքում

Երջանկակենցաղ ապրելակերպը

Հայտնագործելու հանճարեղություն։

              ………………………….

Ինչո՞ւ է կյանքում այլայլվածների

Մտածողության առանցքը կեղծված…

Որ էլ չունենան անկեղծ լուսաբաց,    

Որ չհասկանան…

Որ պղծարարն է թագավոր օծված:

                …………………………….                            

Դատողության այլայլումը                      

Անեղծ մտքի հասունացումն է ընդհատում,

Զոհն այլեւս բթացումն իր չի նկատում։

         …………………………………..

Կյանք, թե՞ պղծարար խեւի պաշտամունք,   

Ով չի տարբերում…

Չունի ընկալման անկեղծ համոզմունք։ 

                …………………………..

Էությունն է մարդու կեղծված,              

Որ այլեւս չհասկանա… կեղծ էր ծնվա՞ծ

Թե՞ բնական էությունն է այլակերպված։

                …………………………

Միտքն է այլայլված՝ կյանքն է այլայլված։

Մտածող մարդը

Բնական՝ անեղծ մտքով է միայն

Պահպանում անկեղծ՝ մարդկային կեցվածք

Ու զանազանում…

Բնական կյանքը պղծարարումից՝

Մարդկայնակենցաղ

Հասունացումը ռոբոտացումից։

             ……………………….

Բնակեցություն՝ անաչառություն:

Էապղծություն…

Անեղծանելի մտածողների

Հանդեպ քողարկված հակակրություն:

              ………………………………..

Էափոխված է…

Պղծարար խեւի կամքին կցված է,

Ինչպե՞ս հասկանա, որ իր ինքնության

Հասունացումից արդեն զրկված է:

                 ………………………….           

Ովքեր կյանքում իրենց անեղծ

Մարդ էությամբ չեն աճում,

Լինի կամա թե ակամա,

Պղծարարը նրանց ճակտին

Իր կեղծ կերպարն է դաջում:

              ……………………….

Էության զարգացում՝

Ինքնության կայացում:

Էության այլայլում՝

Զարգացման բթացում:

     …………………………

Բթացվածներն են իրենց խելք կարծում,

Քանզի բթացման

Կաղապարից վեր էլ չեն մտածում:

              ……………………………

Մտածում են… ստեղծում են:

Կատարում են…

Մտածելը կարկատում են:

            ………………………..

Պղծարար խեւի պատվաստումներն են

Դառնում զոհերի համար էություն,

Ինչպե՞ս հասկանան, որ էափոխված…

Իրենք այլեւս չունեն ինքնություն։

Չկա ինքնություն՝

Չկա բնախոհ մարդու կեցություն,

Էափոխումը

Դարձնում է նրանց թյուրիմացություն։

             ………………………………….

Էափոխված են… բանական մտքի

Հասունացումից արդեն զրկված են,

Ինչպե՞ս հասկանան, որ պղծարարի

Կամայնությանն է, որ ենթարկված են։

            …………………………………..

ՄԱՐԴՈՒ ԿԱՅԱՑՈՒՄ ԹԵ՞ ՌՈԲՈՏԱՑՈՒՄ   

Մարդկային անեղծ դատողությունը 

Մինչ կզարգանա,                             

Մարդկայնակենցաղ մտածողության

Առանցքն են կեղծում,

Ու հետո արդեն…

Տարհամոզելն են մտածել կարծում,

Կեղծմտացումը կյանքի վերածում։

Չկա բնական մտքի զարգացում՝

Չկա բանական մարդու կայացում։

Այլայլվածները դա չեն գիտակցում,

Պղծարար խեւն էլ

Պղծապատելն է արարել կարծում։

             …………………………

Էությունն է մարդու կեղծված՝

Ինքնությունն է իր բնական

Հասունացման հունից զրկված,

Որ կարծեն թե պղծարարի

Մարդկայնասեր

Օրհնությանն են արժանացած։

            ……………………….

Կեղծվածները

Ինչպե՞ս պիտի կշռադատեն,

Որ հասկանան…

Որ պղծվել են, որ կարծեն թե ընտրյալ են։

            ………………………………

Անեղծանելի մտածողներն են անկեղծ մտածում:

Պղծարար խեւի կամքին ենթարկված հպատակները,

Անեղծանելի մտածողներին տխմար կարծելով…

Անեղծությունը՝

Բանական մարդն ու բնական կյանքը,

Վերացնելուն են արդեն մասնակցում։           

                 …………………………………………

Անեղծելի անհատներն են ապացույցը,

Որ պղծարար խեւը անեղծ միտքն է կեղծում՝

Երբ բնածին էությունն է մարդու պղծում

Իբրեւ մտքի հասունացման այլ զարգացում։

               …………………………….

Կեղծն է պղծում։

Կեղծացվածը թե հասկանար,

Որ իր անեղծ միտքն է կեղծված,

Կըմբոստանար ու կփաստեր,

Որ պղծարար խեւի ես-ն է

Ըստ էության պղծապատված։

           ………………………

Եսասիրություն՝

Պղծարարության պատսպարություն։

Անեղծ կեցություն՝ սեր ու միություն՝

Անխտրակենցաղ մարդասիրություն։

              …………………………..

Խտրակենցաղ է…                 

Էափոխության պատվաստումներով

Պղծարար խեւի կամքին ենթարկված…

Մարդկության գլխին դավադիր ցավ է։

             ……………………………

Ովքեր պղծարար խեւին են կյանքում   

Արարիչ օծում…

Ո՞ւմ պատվաստով են նրանք մտածում…

Այլայլվածները

Ինչպե՞ս հասկանան, որ այլայլվել են,

Որ պղծությունն ու

Պղծարար խեւին կյանքով պահպանեն։

              ………………………………

Աչալրջություն…

Թե՞ ուրույնազուրկ փչաճառություն։

Չկա ինքնություն…

Չկա բնական անեղծ՝ անապակ արթնամտություն,

Չկա արթնամիտ ողջախոհություն,

Չկա մարդկային անկեղծ գոյություն,

Չկա անաղարտ հասկացողություն։

Չկա ինքնություն՝

Չկա պղծության՝ պղծարարության

Հանդեպ անաչառ հակազդեցություն։

Այլայլվածներն են… այլայլված մտքով,

Պղծարար խեվին համարում կյանքում

Մտածողության գերազանցություն։

          …..…………………………….

Կեղծացումը ընդունողը

Անկեղծ լինել չի կարող,

Ինչպե՞ս պիտի նա հասկանա,

Որ դարձել է պղծարարի

Պարտադրանքը կատարող՝

Պղծությունը սատարող։

            …………………….

Անեղծանելի մտածողներն են

Մարդկայնապահպան բուն միտքը փրկում,

Այլայլվածները պղծարար խեւի

«Երջանկախթան» պատրանքն են կրկնում:

                    ……………………………..

Պղծվել ու կքել…

Թե՞… պղծարարման ցնորքը հերքել՝

Մարդկայնակենցաղ բուն կյանքը փրկել:

                 …………………………….

Մենք չենք եկել որ…          

Պղծարար խեւի կամքի տակ կքենք…

Մենք եկել ենք որ…

Մարդկայնությունը պղծարար խեւի

Այլակերպումից մեկընդմիշտ փրկենք:

             …………………….

Բոլորս էլ մեռնելու ենք,            

Եվ վայ նրան ով ապրում է

Խաբված կյանքում

Կարծելով թե կյանքն է ապրում…

Երբ ակամա

Պղծարարի կամքն է կապկում։

Խաբեբան էլ…                               

Ի՛ր մոգոնած խաղն է ապրում:

            …………………………

Պղծությունն է ատելությունը ծնում,

Սերը մարդկանց միասնությունն է սնում։

Պղծություն է… պղծարարման ցնծություն է։

Անեղծ սեր է՝ մարդկայնության փրկություն է։

                 ………………………………

Երբ մարդը կյանքում իրավունք չունի

Իր իրավունքը տնօրինելու,

Ինչպե՞ս է նրա

Մարդ ինքնությունը  պատսպարվելո՞ւ…

              ………………………………

Իրավազրկել…

Բանական մարդուն իր իրավունքից,

Թե՞ վերականգնել՝ կապանքազերծել,

Ազատությունը

Պղծարարության դավադրանքից։

           ……………………………

Կեղծվում է մարդը՝ պղծվում է կյանքը,

Թագավորում է

Պղծարար խեւի խոհապատրանքը։

             ………………………….

Ինչո՞ւ է մարդու էապղծումը            

Սահուն ընթանում ու նոր թափ առնում,

Քանզի, արդյունքում, պղծարար խեւի

Կամքով կատարված հանցանքի համար,

Պատասխանատուն… պղծարար խեւի

Կամակատարն է ակամա դառնում:

                  ……………………………

Բուն միտքը կեղծել…

Նշանակում է կեղծ կյանք ստեղծել։

Ինչպե՞ս հասկանա պղծարար խեւը,

Որ միտք կեղծելն է… ստեղծել կարծել…

Բոլորից առաջ իր էությունն ու

Իր զավակների դատողությունը

Կեղծությամբ պատել,

Բնական մտքի այլակերպումը

Որպես արարում կյանքում հաստատել:

                …………………………………….

Պղծվածներն են պղծարարումը պահպանում,

Քանզի նրանք,

Մարդ էության… բնապղծմամբ էազրկման,

Պղծարարի

Ազգակործան նպատակը չեն հասկանում։

Հասկանան  էլ… պղծարարման

Պատվաստումն են խելք համարում։

              ………………………………..

Ինքնությունից մարդուն զրկել…

Թութակարարին ենթարկել,

Թե՞ անապակ դատողությամբ

Խաբեությունը խորտակել։

        …………………………..

Երկնել… թե՞ կրկնել։                  

Մտածելով են երկնում։

Թութակությամբ էապղծման  

Պատվաստումներն են կրկնում։

           ………………………

Չկա անապակ ինքնուրույնություն՝

Չկա բնածին մտքի զարգացում,

Ապականության պատվաստումները

Թութակությունն են կյանքի վերածում,

Թութակարարին արարիչ կարծում։     

             ….………………………..

Այլակերպության հպատակները

Կեղծ կյանք են ապրում։

Ինչպե՞ս հասկանան, որ էազրկված…

Պղծարարին են ակամա կապկում։

              …………………………

    ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Միասնություն…

Պղծարարի կամքի ներքո

Մարդ ինքնության այլայլման շուրջ…

Թե՞ մարդկային ինքնությունը փրկելու շուրջ:

Պղծարարի ճիրաններում

Էափոխված՝ այլակերպված…

Թմրած ննջել…

Թե՞ պղծիչի բնակենցաղ դատողության  

Կեղծացումը փաստարկելով կանխել, ջնջել,

Որ հասկանա…

Որ բոլորից առաջ ինքն է թմրաննջել ,

Երբ բոլորից առաջ ինքն իր

Մարդկայնախոհ հասունացման հիմքն է ջնջել:

………………………………………………………………………………

Պղծարար խեւի կամքով պատվաստված

Լինելությունը

Միասնություն չէ՝ ստրկություն է:

Միասնությունը… անխտրակենցաղ

Հավասարության պատսպարումն է:

            ………………………………..

Ի՞նչ անել հիմա.

Հպատակվելով պղծարար խեւի կամայնությանը,

Մարդ ինքնությունից հրաժարվելով

Բանական կյանքից անվերջ հեռանալ ու… անէանալ,

Թե՞ բնակենցաղ կյանքը պահպանել՝

Որպես ինքնություն կյանքում կայանալ…

Թե ո՞րն է անեղծ, մարդկային կյանքը, ինքնին ընկալել

Ու նոր հասկանալ…

Որ պղծարարն է մարդկայնակենցաղ

Հասունացումը դարանակալել,

Պղծացումը իր հանճարեղության փաստարկ համարել:

                    ………………………………………..

Պղծվածները… պղծությունը

Պահպանելն են խելք համարում,

Չեն հասկանում, որ իրենց իսկ

Ազատագրումն են խափանում:

           ………………………….

Էափոխված են…

Պղծարար խեւի քմահաճույքին

Հպատակված են՝ ձերբակալված են:

             ………………………….

Էափոխություն՝ չկա ինքնություն:

Չկա ինքնություն…

Չկա պղծարար պատվաստումներից

Ձերբազատվելու կամեցողություն:

                 …………………………….

Միտքն է կեղծված՝ կյանքն է պղծված,

Կհասկանա՞ պղծված զոհը,

Որ դարձել է պղծարարի կամախոհը:

                …………………………….

Չկա ինքնության ազատագրություն՝

Չկա բանական կյանքի գոյություն:

            ……………………………

Ընկերությունը

Կեղծ հիմքի վրա չի գոյատեւում:

Ընկերությունը

Անեղծությամբ է լոկ հարատեւում։

Կեղծվեց մարդկային անեղծությունը՝

Պղծվեց անապակ մարդկայնությունը:

            ……………………………

Անեղծ կյանքում մարդիկ միմյանց բարեկամ են,

Էափոխման ճիրաններում՝ հակառակը,

Քանզի նրանց ինքնությունն է

Անէացրել պղծարարը՝ անառակը։

               ……………………….

Բնականության վերահաստատում,

Թե՞ այլակերպման պատվաստապատում,

Չկա ինքնություն, չկա բնական

Կյանքն ու պատվաստվող ռոբոտացումը

Զանազանելու խելահասություն։

Կյանք, թե՞ պղծություն…

Չկա բնական մտածողություն՝

Չկա բանական մարդու կեցություն…

Պղծարար խեւի դավը կանխելու

Մարդկայնակենցաղ հակազդեցություն։  

            ……………………………….

Փրկել բուն կյանքը,

Թե՞ դառնալ խեւի

Պղծարարության արտացոլանքը։

       …..…………………………….

Էությունն են մարդու կեղծում՝ սերն է կեղծվում,

Զոհն այլեւս նենգափոխման նպատակն ու

Կեղծացումն իր չի գիտակցում, որ հասկանա…

Կեղծված սերը պառակտում է անվերջ հուշում՝

Սերը… կեղծիք… չի՛ հանդուրժում։

               ……………………………..

Կեղծվում է մարդը…

Կեղծվում է նրա հոգու հրճվանքը,

Ուր պատկերվում է այլակերպության

Պատվաստումների նենգարար կամքը՝

Աչքերով հայտնող

Էափոխության արտացոլանքը։

Կեղծվում է մարդը՝ պղծվում է կյանքը…

Փառաբանվում է

Պղծարար խեւին գերող պատրանքը։

             ……………………………..

Ունայնացվածն է կյանքն ունայն կարծում,

Ինչպե՞ս հասկացնենք ունայնարարին,

Որ կյանքում ունայն ոչ ոք չի ծնվում։

             ……………………………..

         ԶԱՅՐՈՒՅԹ                               

քեզ ո՞վ տվեց իրավունք

Մարդու միտքը եղծանել,     

Նրա  մատղաշ տարիքում

Դոգմայի սերմը ցանել,

Գանգատները բյուրավոր

Ինքնագլուխ զանց անել,

Հիվանդագին դոգմայով

Առողջներին վերծանել:

քեզ ո՞վ տվեց իրավունք

Գաղտնի լեզու ստեղծել, 

Մտածելու բնական

Սկզբունքները կեղծել,

Մտածողին փոքրացնել

Կատարողին մեծացնել,

Հավասարման քողի տակ

քո դիրքերը ամրացնել:

քեզ ո՞վ տվեց իրավունք

Ոխ  ու նախանձ ամբարել, 

Անմեղներին գժտեցնել

Ու բնական համարել,

Ինքնամեծար ա՛նարգել

ԱՆՀԱՏՆԵՐԻՆ անարգել,

Գժտեցումը հաշտելու

Հաշտարարը քեզ կարգել:

քեզ ո՞վ տվեց իրավունք

Ինքնուրույնին հալածել,

Զրկանքների մատնելով

Չքավորի վերածել,

Որդեգրման ծուղակով

Օգնության ձեռք երկարել,

Արդարության քողի տակ

քեզ խղճահար արարել:

քեզ ո՞վ տվեց իրավունք

Իրավունքը մասնատել,

Ինքնահաճո, ինքնընտիր

Բռնատիրել՝ ՄԱՐԴՆ ատել,

Արժեքները պղծելով  

Ընտանիքը մասնատել, 

Հանուն խաղի պահպանման

Կեղծությունը հաստատել:

քեզ ո՞վ տվեց իրավունք

Մեր իրավունքը առնել,

«Հաշտ ու խաղաղ մարդկության»

Անդորրությունը խառնել,

Ամեն մեկին իր կյանքում

Պիտակներով քո պոչել,

Խառնաշփոթ խաղերով

Խելքերի խելք քեզ կոչել:

քեզ ո՞վ… տվե՛ց… իրավո՛ւնք…   

Մե՛ր իրավունքը դաջել:

             ………………….


Posted

in

by

Tags:

Comments

Leave a comment